29/11/2018 11:18
Պաշտոնապես հաստատվում է՝ Հերմինե Նաղդալյանը չի մասնակցի ընտրություններին
Հանրապետական կուսակցության պատգամավորության թեկնածու Հերմինե Նաղդալյանը հրաժարվում է մասնակցել ընտրապայքարին և ինքնաբացարկի դիմում է ներկայացրել, այդ մասին տեղեկությունը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց նրա օգնականը։
Սակայն ԿԸՀ-ն Նաղդալյանի ինքնաբացարկի դիմումը դեռ չի ստացել։ «Երեկվա դրությամբ Հերմինե Նաղդալյանը ինքնաբացարկի դիմում չէր ներկայացրել», - ասաց ԿԸՀ մամուլի խոսնակը։