29/11/2018 10:40
Վրաստանի նախագահի ընտրությունների հաղթել է Սալոմե Զուրաբիշվիլին
Վրաստանի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում հաղթում է Սալոմե Զուրաբիշվիլին՝ հավաքելով ընտրողների ձայների 59,56 տոկոսը, Գրիգոլ Վաշաձեի օգտին քվեարկել է 40,44 տոկոսը, վկայում են այն տվյալները, որոնք Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հրապարակել է ընտրական տեղամասերի 99,7 տոկոսից ստացված տվյալների ամփոփումից հետո:
Վրաստանի ԿԸՀ-ի կայքի հատուկ բաժնում զետեղված տեղեկատվության համաձայն՝ Չուրաբիվշիլի օգտին քվեարկել է 1 մլն 146 հազար 63 մարդ, Վաշաձեի օգտին՝ 778 հազար 167 մարդ:
Ավելի վաղ 66-ամյա Զուրաբիշվիլին շնորհակալություն էր հայտնել ընտրողներին աջակցության համար: «Շատ շնորհակալ եմ իմ նկատմամբ ցուցաբերված վստահության համար, ես լինելու եմ Վրաստանի բոլոր քաղաքացիների նախագահը, թե նրանց, ովքեր աջակցեցին ինձ, թե նրանց, ովքեր չեն քվեարկել իմ օգտին», - ասել է նա՝ նշելով, որ իր կարևորագույն խնդիրն է համարում «հասարակության համախմբումը, երկրում հանգստության ու կայունության հաստատումը»: