29/11/2018 14:08
Նավթի համաշխարհային գները զգալի նվազել են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազել են, փոխանցում է «Казинформ»-ը:
Brent ապրանքանիշի հունվարի մատակարարումների ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE Futures բորսայում նվազել է 1,88 դոլարով՝ մինչև 58.61 դոլար՝ մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի դեկտեմբերի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 1,27 դոլարով՝ մինչև 50.29 դոլար մեկ բարելի դիմաց: