30/11/2018 12:27
Թան էլ չէ, փրթած մածուն ձեզ. Նիկոլ Փաշինյանը՝ Հանրապետականի վերադարձի մասին
ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն այսօր քարոզարշավի ժամանակ անդրադարձավ Հանրապետական կուսակցության վերադարձին:
«Քարոզարշավի առաջին օրերին ինչ ասես՝ ասում էին իրանց ֆեյքերը: Գոռում էին՝ ժողովուրդը հիասթափվել ա, երազում ա Հանրապետականի վերադարձի մասին, թան էլ չէ փրթած մածուն ձեզ», - այդ հայտարարություններին ի պատասխան՝ արձագանքեց Փաշինյանը:
Նա նաև անդրադարձավ այս ամիսների ընթացքում կառավարության արած գործերին: Մասնավորապես, Փաշինյանը նշեց, որ կարող է պատասխանել հարցրին, թե ի՞նչ է փոխվել երկրում այս ամիսների ընթացքում:
«20 և 10 դրամով էժանացել է գազը և լույսը՝ սոցիալապես անապահով խբերի համար որոշակի չափաքանակներով, ի հեճուկս կառավարության նախկինում կնքած պայմանագրերի՝ խմելու ջուրը Հայաստանում չի թանկացել, էս տարի դեկտեմբերին պիտի թանկանար, և մինչև 2024 թվականը չի թանկանալու, 209 հազար մարդու աշխատավարձ բարձրացել է, ևս 200 հազար մարդու աշխատավարձ 2019-ի ընթացքում կբարձրանա, 85 հազար մարդու թոշակ և նպաստներ կավելանա հունվարի մեկից», - նշեց նա:
Փաշինյանը նաև ընդգծեց, որ ի տարբերություն նախկինի՝ ոստիկանները մարդկանց ջարդուփշուր անելու տեղը, մասնակցում են սահմանների պահպանությանը, իսկ արտագաղթի փոխարեն նկատվում է ներգաղթ: