30/11/2018 15:38
Հայ-ռուսական հարաբերություններն այժմ վստահության հիմքի վրա են, պիտի ստուգենք խոսքի ու գործի համապատասխանությունը. Զատուլին
Մոսկվան հետևում է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին նախորդող պայքարին, սակայն ոչ մի կերպ չի պատրաստվում միջամտել, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
«Մենք չենք մեկնաբանում նախընտրական պայքարը, չենք ցանկանում, որ որևէ մեկը հիմք ունենա ասելու, թե դուք խառնվեցիք՝ դրա համար մենք հաղթեցինք կամ պարտվեցինք։ Այնպես որ ես էլ չեմ ցանկանում ասել, թե ով է մեզ դուր գալիս, ով դուր չի գալիս։ Ես ցանկանում եմ ասել, որ Հայաստանը հարգում եմ որպես երկիր, որպես դաշնակից, որի հետ պատմականորեն կապված ենք», - ասաց Կ. Զատուլինը։
Նա նշեց, որ առաջին հերթին Հայաստանին ներքին կայունություն են ցանկանում և հայ ժողովրդին ծաղկում՝ իրենց կատարած քաղաքական ընտրության արդյունքում։
«Ոչ մեկին, ում հետ համագործակցել ենք, մենք չենք մերժում ձեռքսեղման մեջ», - ասաց Կ. Զատուլինը։
Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին ընտրություններից հետո՝ Կոնստանտին Զատուլինը հույս հայտնեց, որ կամայական իշխանության դեպքում դրանք կզարգանան։
Նա ընդգծեց, որ հիմա շատ կարևոր պահ է, քանի որ այդ հարաբերությունները դրվել են փոխադարձ վստահության հիմքի վրա.
«Վստահությունը շահում են բավականին երկար ժամանակում և շահում են խոսքն ու գործը համապատասխանեցնելու ճանապարհով։ Եթե մենք տեսնում ենք, որ խոսքերը լավն են՝ մենք ուրախ ենք, բայց հետագայում՝ և՛ դուք, և՛ մենք ստուգում ենք՝ այդ բառերը համապատասխանու՞մ են գործին։ Եթե համապատասախանում են, ուրեմն խնդիր չկա», - ասաց Զատուլինը։