30/11/2018 11:20
Միխայիլ Բաղդասարովը չի հանդիպում Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ
Հայաստանում այժմ ընթանում է վերակառուցում, «Լազարևյան ակումբի» նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց գործարար Միխայիլ Բաղդասարովը:
«Վերակառուցվում է ամեն ինչ՝ տնտեսությունը, քաղաքական համակարգը, ամեն ինչ վերակառուցվում է», - ասաց գործարարը:
Դիտարկմանը՝ դա դեպի ավելի լավն է տանելու՞, Միխայիլ Բաղդասարովն արձագանքեց` «ժամանակը ցույց կտա»:
«Կարծում եմ, եթե վերակառուցման համար ժամանակը հասունացել էր, այն եկավ», - ասաց Միխայիլ Բաղդասարովը:
Դիատրկմանը՝ չի՞ պատրաստվում վերադառնալ հայկական բիզնես, նա արձագանքեց.
«Բարդ հարց է, չեմ կարող միանշանակ պատասխանել: Տեսնենք՝ իրավիճակն ինչպես կդասավորվի»:
Հարցին՝ հանդիպումներ ունենում է ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի հետ, գործարարը պատասխանեց՝ «ոչ»: