30/11/2018 17:45
Գագիկ Ծառուկյանը Հանրայինի եթերում բանավեճին կմասնակցի միայն մի պայմանով
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը դեկտեմբերի 5-ին Հանրային հեռուստաընկերության եթերում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի բանավեճին կմասնակցի միայն մեկ պայմանով։
«Ուրեմն ես ձեզ ասեմ ավելի անկեղծ. եթե պարոն վարչապետը մասնակցեց, կմասնակցեմ, եթե չմասնակցեց, ես ընդեղ մասնակցելու բան չունեմ», - մասնակցելու մասին լրագրողների հարցին ի պատասխան ասաց Ծառուկյանը։