30/11/2018 09:41
«Ժամանակ». Շիրակի մարզպետը սպառնում է գյուղապետերին
«Ժամանակ» թերթը գրում է. «Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը հերթով իր աշխատասենյակ է հրավիրում մարզի համայնքապետերին և նրանց հրահանգում աշխատել «Իմ քայլը» դաշինքի թեկնածուների օգտին:
Ընդ որում՝ մարզպետը սպառնում է, որ եթե իր հրահանգը չկատարվի և տվյալ համայնքում «Իմ քայլը» դաշինքը համոզիչ հաղթանակ չտանի, գյուղապետը ընտրություններից հետո խնդիրներ է ունենալու իրավապահ մարմինների հետ:
Սա նոր մոտեցում չէ, նույն կերպ գյուղապետերի հետ վարվում էին ՀՀԿ-ական մարզպետները, բայց 70-80 տոկոսի փոխարեն՝ 50-60 տոկոս էին ուզում»: