30/11/2018 10:54
ԼՂ հակամարտության կարգավորումը չի կարող դրվել երկարաժամկետ հետաձգվող հարցերի դարակի մեջ. Զատուլին (Տեսանյութ)
ԼՂ հակամարտության կարգավորումը չի կարող դրվել երկարաժամկետ հետաձգվող հարցերի դարակի մեջ, լրագրողների հետ զրույցում «Լազարևյան ակումբի» կազմակերպած «Հայաստան և Ռուսաստան՝ երկու հայրենիքներ. Պաշտպանություն և անվտանգություն» խորագրով առաջին լիագումար նիստի մեկնարկից առաջ ասաց ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
«Լեռնային Ղարաբաղը և անվտանգությունը՝ կապված ղարաբաղյան հակամարտության հետ, կարևոր են ոչ միայն Ղարաբաղի, այլև՝ Հայաստանի համար», - նշեց նա:
Զատուլինը ընդգծեց, որ այս պահին վերցված է դադար:
«Չգիտեմ, թե որքանով է դա արդարացված, բայց կարծում եմ, որ գիտակից քաղաքական գործիչները գնահատում են այն փաստը, որ Հայաստանում անցկացվելու են ընտրություններ: Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ապա այն սպասում է իր հերթին», - ասաց Զատուլինը: