30/11/2018 17:30
Հայ-ռուսական հարաբերություններն այսօր հատուկ հոգատարության կարիք ունեն. Քոչարյան (Տեսանյութ)
Հայ-ռուսական հարաբերություններն այսօր հատուկ հոգատարության կարիք ունեն, Երևանում «Լազարևյան ակումբի» առաջին լիագումար նիստի ժամանակ իր ելույթում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Ուղղակի, թե անուղղակի մարտահերավերները՝ ուղղված Հայաստանի համար ավանդական աշխարհաքաղաքական առաջնահերթությունների վերանայմանը, եթե անգամ դրանք կյանքի չեն կոչվելու, զգալի վտանգ են պարունակում», - ասաց Ռոբերտ Քոչարյանը:
Նա ընդգծեց, որ այսօր սոցցացներն ու տեղեկատվական տեխնոլոգիաները մեծ դեր են խաղում հասարակության շրջանում տրամադրություններ ստեղծելու հարցում.
«Դրանք կասկած են սերմանում հասարակության շրջանում, ինչը մեր բազմամյա հարաբերություններում կարող է էրոզիայի սկիզբ լինել», - նշեց Քոչարյանը:
Նրա խոսքով՝ ցանկացած ընկերություն կարիք ունի ժամանակի, էներգիայի և էմոցիայի ներդրման:
«Ընկերությունն ունի իներցիա ևս, մինդչեռ միայն դրա հիմքի վրա այն չի կարող զարգանալ և դիմակայուն լինել: Ընկերությունն ավարտվում է, երբ առաջանում են կասկածներ ընկերների անկեղծության վերաբերյալ, և կողմերից մեկն անընդհատ ձգտում է ստանալ ավելին, քան տալիս է: Դժվար է ընկերություն անել մշտապես խնդրողների, կպչունների կամ նյարդայնացնողների հետ: Այդպիսի հարաբերությունները շատ արագ փոխակերպվում են վասալական կամ նյարդայնացնող հարաբերությունների։ Միջպետական հարաբերություններում պետք է լինել հասկանալի, կանխատեսելի և հուսալի», - ընդգծեց Ռոբերտ Քոչարյանը:
Նա հայտարարեց, որ երկրների միջև ընկերական հարաբերություններն ուղղակի միայն շահերի համընկնում չեն, այլ պետական շահերի սինթեզ և հասարակությունների հարաբերություններում մարդկային գործոնի խորը թափանցում:
«ՀՀ-ից և ՌԴ-ից բացի, ես չեմ կարող գտնել այլ երկրների օրինակ, որտեղ այս գործոններն այդքան ամուր են: Այս հարաբերությունները մենք ժառանգել ենք և պետք է ամենօրյա ջանքեր գործադրենք դրանց պահպանման և զարգացման համար», - հավելեց Քոչարյանը:
Հիշեցնենք, որ Քոչարյանը մեղադրվում է 2008 թ-ին Սահմանադրական կարգը տապալելու համար: