30/11/2018 14:39
«Ռոսստատ». Ռուսաստանում դիզելային վառելիքը թանկանում է
Ռուսաստանում ավտոմեքենաների բենզինը նոյեմբերի 19-ից 25-ը թանկացման չի ենթարկվել, այն դեպքում, երբ դիզելային վառելիքի գները 0,4 տոկոսով աճել են, այս մասին հայտնում են Ռուսաստանի վիճակագրական ծառայությունից:
Հաղորդվում է, որ 0,1 տոկոսով նշված ժամանակահատվածում թանկացել է «Սուպեր ԱԻ 98» բենզինը: Անցնող շաբաթ բենզինի թանկացումներ վիճակագրական ծառայությունն արձանագրել է Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների 15 կենտրոնում:
Վլադիմիրում բենզինը թանկացել է 1 տոկոսով, Մագադանում և Սախալինսում՝ 0,6 տոկոսով:
Շրջանային 8 կենտրոններում արձանագրվել է բենզինի գնանկում, ամենից արագ այն էժանանում էր Չիտայում՝ 1,4 տոկոսով:
Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում բենզինի գները փոփոխության չեն ենթարկվել: