30/11/2018 13:41
Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է «Казинформ»-ը:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունվարի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 0,65 դոլարով՝ հասնելով մինչև 59,26 դոլար մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի դեկտեմբերի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) աճել է 1,45 դոլարով և կազմում է 51.45 դոլար մեկ բարելի դիմաց։