30/11/2018 18:09
Ուզում եք փոխարինել ինչո՞վ կամ ումո՞վ, հո ձեզ ու ձեզ որոշելով չի՞. դերասան Վարդան Հովսեփյանը սատարում է «համազգայինցիներին»
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում տիրող լարված իրավիճակը ոտքի է հանել նաև այս թատրոնից դուրս գտնվող դերասաններին: Նրանց հիմնական մասն իրենց գրառումներով սատարում են թատրոնի դերասաններին, ովքեր «պայքարի» մեջ են մտել թատրոնի տնօրեն, նախկին գեղարվեստական ղեկավար Վիգեն Չալդրանյանի հետ՝ հայտարարելով գործադուլ:
Դերասան Վարդան Հովսեփյանն, ում հեռուստադիտողն առավել շատ հանդիպում է հեռուստասերիալում, ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է խնդրին՝ ղեկավար կազմին կոչ անելով՝ փոխել անհեթեթ որոշումները:
«Սոս պապիկի գլխավորած Համազգային Թատրոնի ամբողջ անձնակազմը տարիներ շարունակ քրտնաջան աշխատեց՝ անունը բարձր պահելով, ու մինչ օրս այդ լեգենդար դերասանի անվան թատրոնը բարձր աստիճանի վրա կանգնած է՝ իր դերասանական և «staff» անձնակազմով. ուզում եք փոխարինել ինչո՞վ կամ ումո՞վ, հո ձեզ ու ձեզ որոշելով չի՞: Մի հատ նստեք, խորհրդակցեք, ձեր ծառաները չեն: Ու ասեմ ավելին, իմ ընկերներն են: Բա չեք մտածո՞ւմ, որ մարդկանց կատաղացնեք՝ ո՞ւր կհասնի: Փոխեք ձեր անհեթեթ որոշումը, քանի դեռ ուշ չէ:
Հարգանքներով բոլոր նրանց, ովքեր հավատարիմ են մնացել Համազգային Թատրոնին», - գրել է դերասանը: