01/12/2018 11:47
Մարտի 1-ի գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանը հայց է ներկայացրել ընդդեմ ՀՔԾ պետի
Մարտի 1-ի գործով գործով քննչական խմբի նախկին ղեկավար, նույն գործով որպես մեղադրյալ Վահագն Հարությունյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի:
Aysor.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ Վահագան Հարոթյունյնաը ՀՔԾ պետից պահանջում է հերքել զրպարտություն համարվող տեքստը:
Հիշեցնենք՝ Վահագն Հարությունյանը մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար:
Վահագն Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, նա գտնվում է հետախուզման մեջ:
Վ. Հարությունյանը Aysor.am-ին տված հարցազրույցում իրեն առաջադրված մեղադրանքը և իր նկատմամբ հայտարարված հետախուզումը համարել էր ապօրինի։