01/12/2018 14:17
«Վեոլիա Ջրի» և «Գազպրոմ Արմենիայի» հետ պետք է հարաբերությունների նոր մակարդակ կառուցենք. Նիկոլ Փաշինյան
«Վեոլիա Ջրի» և «Գազպրոմ Արմենիայի» հետ պետք է հարաբերությունների նոր մակարդակ կառուցենք ու ստեղծենք, Մեղրիում նախընտրական քարոզարշավի շրջանակներում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։
«Դա հեշտ և պարզ գործ չէ, բայց ես վտահ եմ, որ մենք այդ հարաբերությունների մակարդակը կստեղծենք», - ասաց նա։
Նա ևս մեկ անգամ հիշեցրեց, որ «Վեոլիա ջրի» հետ քննարկումների արդյունքում ջրի սակագինը մինչև 2014 թվականը չի բարձրանա։
«Իսկ այդ ընթացքում մենք պետք է աշխատենք բազմաթիվ խնդիրների լուծման վրա, այդ թվում, Մեղրիի ջրի մատակարարման վրա, մենք Սյունիք գյուղում տեսանք, որ ջրի մատակարարման համակարգը լրիվ նոր կառուցված է, բայց պրոբլեմ կա այնտեղ, որովհետև «Վեոլիա ջուրը» չի վերցնում այդ համակարգը սպասարկման», - ասաց նա։
«Իմ քայլը» դաշինքի առաջնորդն ասաց, որ այս բոլոր հարցերը պետք է քննարկել գործընկերության միջավայրում։