01/12/2018 10:03
«Ժամանակ». Օրական մոտ 4 հազար ՀՀ քաղաքացի հատում է հայ-իրանական սահմանը
«Ժամանակ» թերթը գրում է. «Ըստ մաքսային ծառայությանը մոտ կանգնած մեր աղբյուրի՝ օրական մոտ 4 հազար ՀՀ քաղաքացի է հատում հայ-իրանական սահմանը: Նրանք հիմնականում հայ մանր առևտրականներ են, ովքեր անցնելով իրանական սահմանը՝ գնում են կենցաղային առաջին անհրաժեշտության ապրանքներ և հրուշակեղեն՝ Հայաստանում վերավաճառելու նպատակով:
Իրանական կողմն արգելել է սննդամթերքի արտահանումը՝ մտավախություն ունենալով, որ դա կարող է գների բարձրացման պատճառ դառնալ»: