01/12/2018 22:23
Արմեն Աշոտյանը դատի է տալու Արարատ Միրզոյանին
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանին դատի տալու մասին։
«Արարատ Միրզոյանը քիչ առաջ Ազատության ուղիղ եթերում մեզ անվանեց հանցագործների բանդա:
Ես, որպես 2001 թվականից Հանրապետական կուսակցության անդամ, պատրաստվում եմ իրեն դատի տալ անպատասխանատու, բարձրաստիճան պետական պաշտոնյային ոչ վայել պահվածքի համար:
Նույնը անելու են նաև մեր կուսակցության բազմաթիվ այլ անդամներ:
Միաժամանակ հրավիրում եմ դիտորդների ուշադրությունը այս աղաղակող միջադեպին», - Facebook-ի իր էջում գրել է Ա.Աշոտյանը։