02/12/2018 21:12
Զինվոր է մահացել. Քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով
Դեկտեմբերի 1-ին` ժամը 20:55-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Գոռ Աղվանի Սարգսյանը, տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:
Վերջինը Արարատի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Ըստ աղբյուրի, դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Նշենք, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը: