03/12/2018 18:02
Գյումրիի սպանությունը 102-րդ ռազմաբազայի հետ կապելը ձեռնտու է այն ուժերին, որոնք ցանկանում են սեպ խրել ՀՀ-ի ու ՌԴ-ի միջև առկա հարաբերություններում. դեսպանատուն
Հայաստանում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայողի՝ Հայաստանի քաղաքացու սպանության մեջ մասնակցության վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել։
«Ուշադրություն դարձրեցինք ք. Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայողի՝ Հայաստանի քաղաքացու սպանության մեջ մասնակցության վերաբերյալ, հայկական մի շարք ԶԼՄ-ում հայտնված հրապարակումներին:
Տարակուսանքի զգացում է առաջացնում նման վերին աստիճանի ոչ մասնագիտական մոտեցումը տեղեկատվության հետ տարվող աշխատանքին, երբ ամբողջությամբ անտեսելով անմեղության կանխավարկածը՝ «ճչացող» վերնագրերի ներքո հրատարակվում են չստուգված և չհաստատված տվյալներ:
Նման անպատասխանատու վարքագիծը, հատկապես ընտրությունների այս ոչ դյուրին շրջանում, ձեռնտու է այն ուժերին, որոնք ցանկանում են սեպ խրել Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա ռազմավարական և ավանդական բարեկամական հարաբերություններում», - ասված է ՌԴ դեսպանատան մեկնաբանությունում։