03/12/2018 11:16
Վարդենիսի քաղաքապետը հրաժարականի դիմում է ներկայացրել
Վարդենիսի քաղաքապետ Արամ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Լուրն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը։
«Երեկ է գրել դիմումը», - ասաց աշխատակազմի ղեկավարը։
Արամ Հարությունյանը Վարդենիս համայնքի ղեկավար է ընտրվել 2017 թվականի նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով։
«Հանրապետական» կուսակցության անդամ է։