04/12/2018 12:07
Հայկական բանակը շուտով նոր ճտքակոշիկներ կունենա (Տեսանյութ)
Հայկական բանակի զինծառայողները շուտով նոր ճտքակոշիկներ կունենան, տեղեկացնում են ՊՆ լրատվական ծառայությունից։
«Տեղական արտադրության այս ճտքակոշիկները կարելու ընթացքում օգտագործվում է բացառապես որակյալ հումք։
Արտադրությունը համալրված է ժամանակակից լավագույն տեխնոլոգիաներով և հոսքագծերով:
Ճտքակոշիկները դիմացկուն են և մինչև սերիական արտադրությունը ամիսներ շարունակ փորձարկվել են եղանակային տարբեր պայմաններում: Վստահաբար` դրանք լավագույն ճտքակոշիկներն են հայկական բանակի ձևավորումից ի վեր»,- ասված է ՊՆ լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունում։