04/12/2018 14:08
Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է «Казинформ»-ը:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի փետրվարի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 3,22 դոլարով՝ հասնելով մինչև 61,9 դոլար մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի հունվարի դեկտեմբերի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) աճել է 2,02 դոլարով և կազմում է 52.95 դոլար մեկ բարելի դիմաց։