04/12/2018 11:54
Ալիևը սկսել է հարձակում այն կողմից, Փաշինյանը Հայաստանի ու Արցախի ղեկավարության վրա՝ այս կողմից. Շահնազարյան
Ադրբեջանին ձեռնտու չէ անդորր պահպանել, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՀԿ նախընտրական ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանը։
«Եթե դիվանագիտության մեջ թշնամին առաջարկում է մի բան, որը քեզ ձեռնտու է, ուրեմն շատ մեծ ծուղակ կա», - ասաց նա։
Շահնազարյանը հիշեցրեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի խոսքերը, որն ասել էր, թե Հայաստանի ու Արդբեջանի միջև օպերատիվ կապից հետո Ադրբեջանը կառուցողական է դարձել։
«Այդ նույն օրը ու դրանից հետո Ադրբեջանի նախագահը իր հերթական խիստ, անընդունելի հայտարարությունն է արել, որ իբր ոչ միայն Ղարաբաղը, այլև Հայաստանն է Ադրբեջանի մաս, որ օկուպացված տարածքներից պետք է դուրս գալ: Ի՞նչն է կառուցողական», - ասաց Դ. Շահնազարյանը։
Նա մանրամասնեց, թե ինչ է տեղի ունեցել Նախիջևանի հետ սահմանում ու Արցախի և Արդրեջանի միջև շփման գծում։
«Սկսած մայիս ամսից՝ Նախիջանի հետ շփման գծում Արդբեջանը առաջ է տվել իր դիրքերը: Սկզբից ասում էին, որ դա տեղի է ունեցել սահմանի իրենց մասում, հետո, երբ իրենց բացատարվեց, որ որևէ սահման գոյությու չունի, որ Խորհրդային Միության ժամանակ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահամանագծում տեղի չի ունեցել, դրանից հետո տոնայնությունը փոխվեց: Մի քանի շաբաթ առաջ նոր հայտարարություն ՊՆ-ի կողմից եղավ, որ, այո, եղել է Ադրբեջանի դիրքերի առաջխացաղում, բայց չեզոք գոտու իրենց հատվածում», - նշեց Դ. Շահնազարյանը։
Նա շեշտեց՝ չեզոք գոտի չկա, կա միջդիրքային տարածք։
«Այդ տարածքը սկսած մայիս ամսից էապես կրճատվել է ու սեպտեմբերին Արդբեջանի՝ Նախիջևանում տեղակայված ԶՈՒ-ն իրենց տարածքները մեծացրել են մի քանի անգամ, քան 800 հեկտարն է, որի մասին բազմիցս խոսվել է։ Ի՞նչ է տեղի ունեցել. Դուշանբեի հանդիպումից հետո այդ դիրքերը, որ առաջ էին տվել, սեպտեմբերի 27-ից հետո ապահովվել են ճանապարհներով, որոնք ապահովելու են Ադրբեջանի այդ դիքերի կենսունակությունը։ Ահա թե ինչի համար էին Դուշանբեի պայմանավորվածությունները», - ասաց ԱԱԾ նախկին տնօրենը։
Դավիթ Շահնազարյանն ասաց, թե Արցախի ու Ադրբեջանի շփման գծում դեռևս մայիս ամսից փորձ էր արվում բլուրներ կառուցել, բայց անընդհատ արգելափակող կրակով աշխատանքերը դադարեցվում էին։
«Շփման գժից 1300-ից 1700 մետր հեռավորության, իրարից մինչև հինգ կիլոմետր հեռու: Սեպտեմբերի 27-ից հետո մեծ թափով իրականացվում են այդ աշխատանքները», - ասաց նա։
Դ. Շահնազարյանն ասաց, թե այդ բլուրները կրկնակի նշանակություն ունեն և պաշտպանվելու, և հարձալվելու համար։
«Մեր հակամարտության կոնտեքստում, հաշվի առնելով հայկական կողմի քաղաքականությունը, որ հարձակում չի նախատեսում, ու Ադրբեջանի քաղաքականությունը, որ գիշեր-ցերեկ խոսում է պատերազմի մասին, այս բլուրները ունեն բացարձակապես հարձակողական նշանակություն։ Ինչ է տեղի ունենում. կիրթ մարդը, ինչպես Ալիևին անվանել է վարչապետը, շարունակում է իր հռետորաբանությունը, ու եթե այդ նոր հենակետերը «իքս» պահին հարվածներ են հասցնելու մեզ, ապա Արցախում սրանք հարձակման նախապատրաստվելու համար են», - ասաց Դավիթ Շահնազարյանը։
«Ալիևը սկսել է հարձակում այն կողմից, Նիկոլ Փաշինյանը սկսել է հարձակում Հայաստանի ու Արցախի ղեկավարության վրա այս կողմից։ Ես հեռու եմ այն մտքից, որ սա անփորձության հետևանք է, սա քաղաքականություն է, ինչի համար որոշ ուժեր նպաստել են, որ նա գա իշխանության», - ասաց նա: