04/12/2018 11:23
Բոլոր հավաստիացումները, որ Հայաստանը կպաշտպանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, իշխանության կողմից ստեր էին. Շահնազարյան
ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք առաջադրելը քաղաքականության հերթական քայլերից էր, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՀԿ պատգամավորության թեկնածու Դավիթ Շահնազարյանը։
«Իշխանության բոլոր հավաստիացումները, որ Հայասանը կպաշտպանի այդ պաշտոնը, ստեր էին, քանի որ վերջին հայտարարությունը, ըստ որի՝ հետաձգվել է այդ հարցի քննարկումը, հետաձգվել է այն պատճառով, որ առայժմ համաձայնության չեն եկել, թե այդ պաշտոնում փոխարինելու է Բելառուսի ներկայացուցի՞չը, թե՞ գործող տեղակալը», - ասաց նա:
Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին՝ Դավիթ Շահնազարյանն ասաց, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո բանակցությունների սեղանին եղել է Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի օրակարգը՝ շփման գծում լարվածության թուլացմանը նպաստող միջոցառումներ:
«Երբ եռանախագահողները հունիսի 13-ին այցելեցին Հայաստան, դրանից հետո բառ անգամ չկար այդ մասին նրանց բոլոր հայտարարություններում: Օրակարգի նման կորուստը չափազանց լուրջ է և կարծում եմ՝ արդեն անշրրջելի կորուստ է հայկական կողմերի համար», - ասաց նա։