04/12/2018 11:27
Ալեն Սիմոնյանը վստահ է, որ նոր խորհրդարանում Հանրապետականը չի լինի (Տեսանյութ)
«Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը վստահ է, որ ՀՀԿ-ն գալիք խորհրդարանում ներկայացված չի լինելու:
«Վստահ եմ, որ ՀՀ քաղաքացին այդպիսի սխալ այլևս չի գործի», - ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սիմոնյանը:
Aysor.am-ի թղթակցի դիտարկմանը, թե ՀՀԿ-ն քննադատում է, որ «Իմ քայլը» ողջ քարոզարշավի ընթացքում անդրադառնում է միայն իրենց, որպեսզի նախընտրական ծրագրերի մասին գրեթե չխոսի, Ա.Սիմնոյանն ասաց.
«Նորմալ է և տրամաբանական, երբ 25 տարվա ընթացքում իրենք երկիրը ղեկավարել են ու այդ ուղղությամբ է հնչում քննադատություն: Վստահ եմ, որ ընտրություններից հետո Հանրապետականի վերաբերյալ քննադատությունները կքչանան, որովհետև վստահ եմ, որ ՀՀԿ ներկայացված չի լինի նոր ԱԺ-ում»: