04/12/2018 14:40
Քննչական կոմիտեն պարզում է ՍՈւ-25 մարտական ինքնաթիռի վթարի պատճառները
ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու ՀՀ զինված ուժերի ՍՈւ-25 մարտական ինքնաթիռի վթարի պատճառները, այդ մասին Aysor.am-ին ասաց ՀՀ ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Նրա խոսքով՝ դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկրաշարյանի գլխավորությամբ։
Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ ՀՀ ԶՈՒ ՍՈւ-25 մարտական ինքնաթիռը գտել են Մարալիկի տարածաշրջանում։
Օդաչուները զոհվել են: