04/12/2018 09:44
«Ժամանակ». Այս խորհրդարանը այլևս չի հասցնի քննարկել գլխավոր դատախազի միջնորդությունը
«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություն է ներկայացրել ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան կալանավորելու համար, սակայն պարզ է, որ այս խորհրդարանը այլևս չի հասցնի քննարկել գլխավոր դատախազի միջնորդությունը՝ դրան համաձայնություն տալու կամ մերժելու համար:
Դատախազի միջնորդությունը քննարկելու համար պետք է հրավիրվի արտահերթ նիստ, սակայն խորհրդարանի ղեկավարությունը հասկանում է նման նախաձեռնության անհեռանկարայնությունը` քվորում ապահովելու անհնարինությունից ելնելով, և հանդես չի գա արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ»: