04/12/2018 09:56
«Իրատես». Արսեն Խառատյանը Ռուսաստանի հորդորով է ազատվել պաշտոնից՝ Խաչատուրովի «գործի» հետ կապված»
«Իրատես» թերթը գրում է. «Սոչիում ԵԱՏՄ անդամ երկրների գագաթնաժողովի շրջանակներում Փաշինյան-Պուտին առաջին հանդիպման ժամանակ Փաշինյանը բարձրացրել է հայ վարորդների՝ Ռուսաստանում մեքենա վարելու թույլտվության հարցը։ Պուտինը շատ ուղիղ նրան ասել է՝ ընդունեք ռուսաց լեզուն որպես երկրորդ լեզու, ու՝ ոչ մի խնդիր։ Հանդիպմանը մասնակցող, Փաշինյանի արտաքին հարցերով նախկին խորհրդական Արսեն Խառատյանն անմիջապես արձագաքնել է. «Նման հարցադրում դրվել չի կարող, հարցը մեզանում մեկընդմիշտ փակված է»։
Ըստ ռուսաստանյան մեր աղբյուրների, հանդիպումից հետո, երբ Պուտինը մնացել է իր թիմի հետ, Արսեն Խառատյանի մասին ասել է. «Մեջներից կարգին տղան էդ էր»։ Ասում են՝ արդեն «վտարանդի» Խառատյանը, որն օրերս «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնը վարողներից էր, ըստ տեղյակների՝ հենց Ռուսաստանի հորդորով է ազատվել պաշտոնից՝ ՀԱՊԿ քարտուղար Խաչատուրովի «գործի» հետ կապված»: