04/12/2018 19:35
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 7-ին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի կողմից ընտրված խափանման միջոց կալանավորման որոշման դեմ բերված վերաքննիչ որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 7֊ին՝ ժամը 16:00-ին, տեղեկացնում են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից։
Վերաքննիչ քրեական դատարանում այսօր ավարտվել է պաշտպանական կողմի ներկայացված բողոքի քննությունը և դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ: