04/12/2018 17:16
ՍՈՒ-25 ինքնաթիռի կործանման դեպքով հարուցվել է քրեական գործ
ՀՀ Զինված ուժերի ՍՈւ-25 ինքնաթիռի կործանման դեպքով Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ, Aysor.am-ին հայտնել է ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։
Քրգործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 378-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ռազմական թռչող սարքերի թռիչքների, դրանց նախապատրաստման կամ շահագործման այլ կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ։