05/12/2018 16:26
ExxonMobil-ը հեռանում է Ադրբեջանից
Ամերիկյան ExxonMobil նավթային ընկերությունը մտադիր է 2 մլրդ դոլարով վաճառել (6.8 տոկոս) Ադրբեջանի ամենախոշոր «Ազերի-Չիրաղ-Գյունեշլի» (ԱՉԳ) նավթային հանքահորի իր մասնաբաժինը: Exxon-ը ցանկանում է կենտրոնանալ ԱՄՆ-ի թերթաքարի հանքերի մշակման ուղղությամբ, նաև վերջերս Հավայիում բացահայտված հանքահորերի շուրջ, հաղորդում են ԶԼՄ-ները:
Ընկերությունում այս լուրերն արդեն «բամբասանք և շահարկումներ» են անվանել:
ԱՉԳ հանքահորը գտնվում է Կասպից ծովում: Դրանում շուրջ 1 մլրդ տոննա նավթ և 0.5 մլրդ խորանարդ մետր գազ կա:
Բացի Exxon-ից, հանքահորի մշակման նախագծի գլխավոր բաժնետերերն են բրիտանական British Petroleum-ը (30.4 տոկոս), ադրբեջանական պետական Socar-ը (25 տոկոս), ամերիկյան Chevron-ը (9.6 տոկոս), ճապոնական Inpex-ը (9.3տոկոս) և նորվեգական Equinor-ը (7.3 տոկոս):