05/12/2018 13:50
Նոր Հայաստանում հարստանալու պայմաններ կան, «փայ մտնող» չկա. Սիլվա Համբարձումյան (Տեսանյութ)
Սիլվա Համբարձումյանը հենց այնպես որևէ հայտարարություն չի անում, ընկերներ, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց հենց ինքը՝ գործարար Համբարձումյանը, որը, հիշեցնենք, մի շարք կոռուպցիոն սխեմաներով է անցնում և որի հայտարարությունների հիման վրա մի քանի անձ այժմ մեղադրյալ է: Նրանք են՝ գործարար Սամվել Մայրապետյանը, ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանը։
Այժմ էլ թիրախում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։ Նա տեղեկացրեց, որ գլխավոր դատախազությանը նրա նկատմամբ «գործ է տվել», և հաղորդումը մուտքագրվել է։ Կինը հստակեցրեց, որ բոլոր փաստաթղթերն ունեն, որոնց համաձայն «գողացել է սարքավորումներ, ինչ խոստացել է, չի արել և այլն։ Ամեն ինչ ունենք»։
Համբարձումյանն ասաց, որ իշխանափոխությունից հետո, վստահ է, կոռուպցիան Հայաստանում «կամաց-կամաց կվերանա»։
«Ընենց համակարգ ունենք, որ մինչև դա քանդվի, գիտե՞ք՝ ինչքան ժամանակ ա պետք», - հավելեց Համբարձումյանը։
Հարցին, թե նոր Հայաստանում գործարարների հարստանալու պայմաններ կա՞ն, տեսնո՞ւմ է, Համբարձումյանը պատասխանեց. «Գիտեք՝ ինչն է լավ, որ փայ մտնող չկա։ Նախկինում բացի կաշառք ուզելուց, չէին թողնում նաև աշխատել»։
Մանրամասն՝ տեսանյութում։