05/12/2018 19:06
Գաղտնալսումը մոնտաժված է, կտրատված ու հանված դրվագներ կան. Նիկոլ Փաշինյանը՝ իր ու ԱԱԾ տնօրենի հեռախոսազրույցի գաղտնալսման մասին (Տեսանյութ)
Այս գաղտնալսումները հրապարկվում են կոռումպացված համակարգին փրկության օղակ գտնելու համար, ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով իր ու ԱԱԾ տնօրենի հեռախոսային զրույցի գաղտնալսմանն ու հրապարակմանը:
«Սա, ըստ էության, հայտարարված պատերազմ է ՀՀ պետականության նկատմամբ», - նշեց Փաշինյանը՝ որակելով գաղտնալսումը որպես հակահեղափոխության դրսևորում:
Փաշինյանը նաև ընդգծեց, որ գաղտնալսումը մոնտաժված է եղել ու ինքն ԱԺ ամբիոնից իր ելույթի ժամանակ ավելին է պատմել իր ու ԱԱԾ տնօրենի խոսակցության մասին, քան կա հրապարակված գաղտնալսման նյութում:
«Գատնալսումը մոնտաժված է: Կան դրվագներ, որոնց մասին ես ԱԺ ելույթում պատմել եմ, և դրանք կտրատված ու հանված են: Այդ ելույթից հանված են մասնավորապես այն դրվագները, երբ ԱԱԾ տնօրենն ինձ ասում է, որ դատավորը վախեցած է, ես էլ ասում եմ՝ ի՞նչ է նշանակում՝ դատավորը վախեցած է, ԱԱԾ-ն պարտավոր է դատավորի անվտանգությունն ու անկախությունն ապահովել: Եթե չեք կարողանում պաշտպանել, ուրեմն չեք կարողանում աշխատել», - ասաց Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց նաև, որ ԱԱԾ պետի և ՀՔԾ տնօրենի գործողությունները տեղավորվել են նրանց պաշտոնական գործառույթների շրջանակում:
Մանրամասները՝ տեսանյութում: