05/12/2018 15:37
Արփինե Հովհաննիսյանը ոստիկանությունում է, ես էլ վաղն եմ հրավիրված. Արմեն Աշոտյան
Հանրապետական կուսակցության պատգամավորության թեկնածու, համամասնական ցուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Արփինե Հովհաննիսյանը հրավիրվել է ոստիկանություն, տեղեկացնում է ՀՀԿ նախընտրական շտաբի պատասխանատու Արմեն Աշոտյանը։
«Դավիթ Շահնազարյանին այսօր հրավիրել էին ԱԱԾ: Արփինե Հովհաննիսյանն այս պահին ոստիկանությունում է: Ես վաղը նույնպես ոստիկանություն եմ հրավիրված: Ընդունում եմ խաղադրույքներ Նիկոլի Փաշինյանի վախեցած և խուճապային հաջորդ քայլերի վերաբերյալ», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Աշոտյանը։