05/12/2018 15:28
ՀԲ-ն կանխատեսել է նավթի գները առաջիկա երեք տարիների համար
Համաշխարհային բանկը նավթի գների կանխատեսում է ներկայացրել առաջիկա երեք տարիների համար: Վերլուծաբանների կարծիքով, նավթի միջին գինը կկազմի 71 դոլար մեկ բարելի դիմաց:
«Նավթի գներն այս տարի բարձրացել են և մնում են անփոփոխ` Ռուսաստանում նավթի արդյունահանման պատմականորեն ռեկորդային մակարդակի ֆոնին: 2018 թվականին Brent նավթի գինը մեկ բարելի դիմաց կազմել է 59 դոլարից մինչև 86 դոլար: Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների հայտարարումը և Վենեսուելայում նավթի արդյունահանման կրճատումը նպաստել են սեպտեմբերին և հոկտեմբերի սկզբին գների բարձրացմանը», - նշվում է զեկույցում:
Նոյեմբերի սկզբին գները նվազել են այն բանից հետո, երբ ԱՄՆ-ից հայտարարել են, որ ութ երկրներ, այդ թվում` Հնդկաստանը և Չինաստանը, կարող են Իրանից նավթ գնել՝ չնայած պատժամիջոցներին:
Համաշխարհային բանկից նշել են, որ շուտով մատակարարման պակասը կարող է փոխարինվել ավելցուկով՝ հաշվի առնելով ՕՊԷՔ-ի երկրների և ԱՄՆ-ի կողմից նավթի արդյունահանման բարձր մակարդակը:
«Հոկտեմբերին Ռուսաստանում նավթի արդյունահանման ծավալը հասել է օրական 11.4 միլիոն բարելի՝ պատմականորեն ռեկորդային մակարդակի», - նշվում է զեկույցում: