06/12/2018 17:02
ՀՀ-ում կատարված է մեծ աշխատանք, որպեսզի ընտրությունները բարեհաջող և հանգիստ անցնեն. Վիկտոր Գումինիսկի (Տեսանյութ)
ԱՊՀ դիտորդական առաքելությունը դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ աշխատանքները սկսել է նոյեմբերի 22-ից. առաքելությունում ընդգրկված են 16 երկարաժամկետ, 84 կարճաժամկետ դիտորդներ, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Վիկտոր Գումինիսկին:
Նա ընդգծեց, որ թեև ընտրությունների անցկացումը կազմակերպվել է սեղմ ժամկետներում, բայց այս ժամանակաշրջանում ԿԸՀ-ն կարողացել է պատշաճ իրականացնել իր գործառույթները:
«Դեկտեմբերի 9-ին մարդիկ կարող են գալ ընտրատեղամասեր և ազատ արտահատեն իրենց կամքը՝ ձայն տալով իրենց նախընտրած քաղաքական ուժին: Արվել է առավելագույնը, որպեսզի ընտրողները կարողանան կատարել ընտրողի իրենց պարտականությունները», - նկատեց նա:
Գումինսկին նաև ընդգծեց, որ այսօր լրատվամիջոցներում հավասար պայմաներ են ստեղծվել բոլոր քաղաքական ուժերի համար և այս մասով ոչ մի բողոք չի ստացվել:
«Մենք տեսնում ենք, որ ՀՀ-ում կատարված է մեծ աշխատանք, որպեսզի ընտրությունները բարեհաջող և հանգիստ անցնեն», - հավելեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: