06/12/2018 12:03
ԵԺԿ նախագահը Հանրապետականին հաջողություն է մաղթում ընտրություններին, հայտնում իր մտահոգությունները բազմակարծության սահմանափակման մասին
«Ցանկանում եմ արտահայտել մեր աջայկցությունը ԵԺԿ անդամ Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, որը հանդես է գալիս Եվրոպական Միության հետ սերտ գործակցության դիրքերից և որը հիրավի հանդիսացավ ԵՄ հետ նախորդ տարի կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի նախաձեռնողը»։
Այս մասին այսօր` Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընդառաջ տարածված հայտարարության մեջ նշել է Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլը։
Հույս հայտնելով, որ նոր խորհրդարանը կշարունակի հետամուտ լինել ԵՄ հետ համաձայնագրից բխող բարեփոխումները իրականացնելու հարցում, Դոլը ասել է. «Իրավունքի գերակայությունը, դատական համակարգի անկախությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, մամուլի բազմազանությունն ու ազատությունը, ինչպես նաև արդար ու ազատ ընտրությունների անցկացումը Հայաստանում ժողովրդավարական հասարակության կայացման նախապայմաններն են»։
ԵԺԿ կարծում է, որ «ուժեղ ընդդիմությունը Հայաստանում ուժեղ ժողովրդավարության նշան կլինի» և ավելացնում են.
«Մենք խորապես մտահոգված ենք անհանդուրժողականության ու ատելության հռետորաբանությունից, ինչպես նաև նախընտրական փուլում ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների առթիվ։ Սա չի կարող տեղ ունենալ ժողովրդավարական հասարակությունում», - հայտարարել է ԵԺՆ նախագահ Ժոզեֆ Դոլը։
«Հայաստանը մեզ համար կարևոր գործընկեր է տարածաշրջանում և մենք սատարում ենք ԵՄ ու Հայաստանի միջև սերտ կապերի հաստատմանը։ Պետք է ավելի խորացնենք ապագա երկկողմ գործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսին են լավ կառավարումը, քաղհասարակության դերը, շարժունակության հարցում համագործակցությունը և վիզաների ազատականացման ուղղությամբ քայլերը։ Ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կարող է մեծ ներդրում ունենալ այս հարցում Հայաստանի ու հայ ժողովրդի համար», - եզրափակել է իր հայտարարությունը ԵԺԿ նախագահը։