Հավասարակշռությու՞ն, թե՞ մեկ անձի խորհրդարան. Հարցազրույց Վիգեն Սարգսյանի հետ

06/12/2018 14:39

Հավասարակշռությու՞ն, թե՞ մեկ անձի խորհրդարան. Հարցազրույց Վիգեն Սարգսյանի հետ


Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում Հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանի գնահատմամբ՝ ընտրություններին մասնակից կուսակցությունների առաջին համարների մասնակցությամբ բանավեճը կարևոր մշակույթ էր, դրանով լավ ավանդույթ դրվեց և այն պետք է օրենսդրորեն ամրագրել։ Aysor.am-ի հարցազրույցը Վիգեն Սարգսյանի հետ հեռուստաբանավեճի, քարոզարշավի և մի շարք այլ հարցերի շուրջ է։

- Պարո՛ն Սարգսյան, կարո՞ղ ենք ասել, որ հեռուստաբանավեճը կայացավ:

- Շատ կարևոր էր, որ բոլոր ուժերի առաջին համարները ներկա էին: Դա կարևոր մշակույթ է: Ուզում եմ հիշեցնել, որ խորհրդարանական անցյալ ընտրություններին Հանրապետական կուսակցությունը նույն նախաձեռնությամբ էր հանդես եկել, և ցավոք, մեկ-երկու առաջին համարների բացակայության հետևանքով մնացածներն էլ որոշեցին, որ իրենք էլ չեն մասնակցելու: Դա, իհարկե, սխալ էր: Երեկ լավ ավանդույթ դրվեց, վստահ եմ, որ դա նաև պետք է օրենսդրորեն ամրագրել: Միևնույն ժամանակ, կարծում եմ՝ ափսոս էր, որ մենք հնարավորություն չունեցանք առանձին բանավիճելու, թեև պարոն Փաշինյանի ողջ քարոզարշավը կառուցված էր Հանրապետական կուսակցության քննադատության վրա, ընդ որում ինչպես մենք ցույց տվեցինք այս օրերին` ստերի ճանապարհով: Դա տանում է ընտրությունները դեպի անցյալի խնդիրներ, ոչ թե ապագայի, իսկ ընտրողը պետք է ընտրի ապագային նայելով: Կարծում եմ, որ եթե մենք առանձին բանավիճելու հնարավորություն ունենայինք, երեկվա բանավեճում շատ ավելի հնարավորություն կլիներ այլ թեկնածուների համար ևս կարծիք արտահայտել: Այս կերպ, փաստորեն, պարզ է, որ ընտրապայքարում երկու ֆավորիտներն ավելի շատ ուշադրությունն իրենց վրա վերցրեցին:

- Իսկ բովանդակայի՞ն առումով:

- Կային հարցեր, որոնց բավականին խորքային անդրադարձ կարողացանք ունենալ, որոշ հարցեր ավելի ձևական բնույթ էին կրում։ Բանավեճին մասնակցում էին նաև ուժեր, որոնք ոչ թե իրենց ծրագրերը ներկայացնելու համար էին այնտեղ, այլ «սևերին» ավելի «սևացնելու»: Դա, իհարկե, չհաջողվեց իրենց, բայց երևույթը կարծում եմ, օգուտ չէր բերում ու նմանվում է ատելության քարոզի։

- Բանավեճը գնահատելիս մեզ հետ զրույցում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն ասաց, թե կուսակցությունների առաջին դեմքերի կողմից կային տրված հարցեր, որոնք անիմաստ էին: Դուք և՞ս այդ կարծիքին եք:

- Ես ինձ իրավունք չեմ վերապահում իմ գործընկերների հարցերը գնահատել, որովհետև իրենցից գրեթե բոլորը ճանապարհ անցած քաղաքական գործիչներ են. եթե որևէ հարց տվել են, երևի թե դրա տակ տեսել են որոշակի քաղաքական իմաստ: Քաղտեխնոլոգներն իրավունք ունեն նման գնահատականներ տալու, քաղաքական գործիչներն այս պարագայում` ոչ:

- Երեք ժամից ավելի տևած բանավեճում կարողացա՞ք ասել այն, ինչ ցանկանում էիք:

- Իհարկե՛ ոչ: Երեքուկես ժամը 210 րոպե է, և հաշվի առնելով 11 մասնակցին ու հաղորդավարների հարցերն ու ընդհատումները, յուրաքանչյուրիս համար ստացվեց 15 րոպե: Կարծում եմ, որ բոլոր դեպքերում բանավեճային ձևաչափով 11 մասնակցից շատ բան սպասել դժվար է: Բանավեճերը փոքր ֆորմատով միշտ ավելի շահեկան են հասարակության ու քաղաքական ուժերի համար: Կարծում եմ, որ հանրային հեռուստաընկերությունն այդ առումով բավական լավ կազմակերպեց փոքր ֆորմատով` 3-4 ուժերից բաղկացած բանավեճերը:

- Պարո՛ն Սարգսյան, ի՞նչ կանխատեսումներ ունեք, մոտավորապես քանի՞ տոկոս կկարողանա հավաքել Հանրապետական կուսակցությունը և Ազգային ժողովում ո՞ր տեղը կզբաղեցնի:

- Ես վաղուց սովորել եմ ընտրությունների վերաբերյալ մեկ կանխատեսում անել. եթե ամեն ինչ նորմալ ընթանա, ապա ուշ գիշերը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի նախնական, իսկ առավոտյան արդեն` ամփոփ տվյալները: Այլ կանխատեսումներ սովորաբար չեմ անում: Ամեն ինչ որոշվելու է քաղաքացիների քվեով ու բոլորին կոչ եմ անում կատարել իրենց քաղաքացիական պարտքը` առանց վախենալու ու լավ ծանրութեթև անելով։

- Երկրորդ ուժը լինելու կանխատեսումներն էլ չկա՞ն:

- Առհասարակ որևէ բան չեմ ուզում դրա մասին ասել: Ես ուղղակի գիտեմ, որ Հայաստանում բազմաթիվ մտահոգ մարդիկ կան ամենատարբեր խնդիրներով, և երեկվա բանավեճը նրանց ևս մեկ անգամ պետք է հուշի, որ միակ ուժը, որը պայքարելու է այս խորհրդարանում իրենց ձայնը լսելի դարձնելու համար, միակ ուժը, որն ունի մարդկային ռեսուրս, գիտելիք, փորձ, թիմ, որը կարող է այդ աշխատանքն արդյունավետ դարձնել, միակ ուժը, որը երեկ բաց քննադատում էր այս ընթացքում վարչապետ Փաշինյանի կառավարության ստեղծած խնդիրները, թիմային աշխատանքի պակասը, ընդ որում, քննադատում էր թվերով ու փաստերով, քննադատում էր կոնկրետ երևույթներով, որոնք մեր անվտանգությանը որևէ բան չեն ավելացնում, դա Հանրապետականն էր:

Մենք չենք ընտրում խորհրդարան, ուժ կամ հակակշիռ մեկ օրվա, մեկ ամսվա, մեկ տարվա համար, որ ասենք, թե ժամանակ տանք, կաշխատեն: Ցավոք, պարոն Փաշինյանն այնքան արագացրեց այս գործընթացը, որ մարդիկ կողմնորոշվելու քիչ ժամանակ ունեն և ընտրում են խորհրդարան հինգ տարով: Այս հինգ տարիների համար պետք է հասկանալ՝ մենք ունենալո՞ւ ենք հավասարակշռություն, թե՞ ունենալու ենք մեկանձնյա խորհրդարան: Ես բանավեճում էլ ասացի, եթե պարոն Փաշինյանն իր ողջ ցուցակի 150 համարը փոխարինի այլ 150 հոգով, իր ցուցակի հավաքած տոկոսը դրանից չի տատանվի: Ինքը չի էլ թաքցնում և իր ռեյտինգային թեկնածուներին գցում է երկրորդ պլան, ասելով, թե ինչ կարիք կա իրենց ձայն տալ, դատարկ թերթիկը վերցրեք, գցեք քվեատուփը, ինձ ձայն տվեք որպես ապագա վարչապետ: Ինչի՞ համար է նա այդ անում, որպեսզի վաղը, մյուս օրն իր թիմին հավաքի ու ասի, որ բոլորդ միասին իմ չափ ձայն չեք հավաքել, ես միանձնյա որոշումներ եմ կայացնելու: Իսկ դա նշանակում է, որ մենք ունենալու ենք մեկանձնյա խորհրդարան: Հիմա կամ մենք ունենալու ենք գոնե հավասարակշռված մեկանձնյա խորհրդարան, որին հակակշռում է քաղաքական որոշակի ուժ ու ստիպում է իրեն ևս մոբիլիզացնել թիմ, խելացի մարդկանց, աշխացնել իրենց և այլն, կամ ունենալու ենք տիպիկ պոպուլիստական իրավիճակ, երբ լինելու է հիմնական մեկանձնյա ուժ, կողքից լինելու են գրպանային ընդդիմության ինչ-որ դրսևորումներ, որոնք երկիրը կարող են շատ վտանգավոր ուղղությամբ տանել:

- Քանի որ վաղն արդեն քարոզարշավի վերջին օրն է, խնդրում եմ գնահատեք նաև, թե ինչպե՞ս ընթացավ այն:

- Կարծում եմ, որ այն ի սկզբանե կրճատ ծրագրով քարոզարշավ էր: 12 օրում շատ դժվար է լիարժեք քարոզարշավ տանել, հատկապես Հայաստանի համար այսպիսի բախտորոշ ժամանակներում: Այս անգամ ավելի ակտիվ օգտագործվեցին սոցիալական ցանցերը, ինքս էլ որպես առաջին անգամ այդ ցանցերն ակտիվ քաղաքական նպատակներով օգտագործած մարդ պետք է ասեմ, որ այն մեծ օպերատիվություն ու ճկունություն է տալիս: Լրատվամիջոցները նույնպես շատ լավ աշխատեցին և բոլորը փորձում էին առավելագույնս լուսաբանել: Իհարկե, միգուցե կար որոշակի կոորդինացիայի պակաս, որոշ տեղերում կային կանխակալ մոտեցումներ, հատկապես որ այս ընտրությունները նաև առանձնացան նրանով, որ շատ էին լրագրողները տարբեր ցուցակներում և այսպես թե այնպես լրատվամիջոցներն ունեին իրենց կորպորատիվ շահերը: Կարծում եմ, որ այնուամենայնիվ, և' լրատվամիջոցները լավ աշխատեցին, և' սոցիալական ցանցերը լիարժեք օգտագործվեցին: Մենք նաև շատ աշխատեցինք ռեյտինգային թեկնածուներով տեղերում, շատ տեղերում  կուսակցության առաջին տասնյակի ներկայացուցիչներով գնացինք մեր ռեյտինգային թեկնածուների հետ: Արեցինք առավելագույնը` մեր դիրքորոշումները տեղ հասցնելու համար: Հուսանք, որ ընտրողը հասկանում է, թե ինչու է Հանրապետականը ներկայանում այս ընտրություններին և ինչ առաջարկով:

- Այսօր Էդուարդ Շարմազանովը հայտարարություն է տարածել, որում նշված է, թե ահազանգ է ստացել, որ երեկ Վանաձորի իր նախընտրական շտաբի մոտ երկու հոգի փող առնել-տալու գործողություն են բեմադրել, մեկ ուրիշն էլ դա նկարահանել է: Երբ շտաբից դուրս են եկել, իմանալու, թե ինչ է կատարվում, «դուխով» փախել են: ՀՀԿ-ի կողմից նմանատիպ արձանագրուներ էլի են եղել։ Շա՞տ էին նմանատիպ դեպքերը:

- Շատ տհաճ դեպքեր կան քարոզարշավում, կա ուղիղ ճնշում թեկնածուների վրա, իրենց ընտանիքների անդամների, ընկերների վրա, անընդհատ լսում ենք, որ նման  գործընթացներ տեղի են ունենում: Կան պրիմիտիվ բաներ, օրինակ՝ Էջմիածնում ինչ-որ մի կազմակերպություն, որը վահանակների սեփականատերն է, որոշել էր, որ ինքը քաղաքական նախընտրություններ կարող է ունենալ, և մեկին տալ, մեկին`չտալ այդ վահանակը, չնայած, որ դա օրենքի կոպիտ խախտում էր: Կային տհաճ շատ երևույթներ. ինչպես ԺՀՄԻԳ-ն է նշում իր զեկույցում, ցավոք մեծ չափի էր հասել սոցցանցերում իրար հանդեպ վիրավորանքի, այլատյացության ծավալն ու դրսևորումները: Դա, իրոք, շատ մտահոգիչ է: Գռեհկացվել է քաղաքական դիսկուրսը և լեզվամտածողությունը, ինպես բանավեճում Փաշինյանը նշեց, բայց լեզվամտածողությունն, առաջին հերթին, պետք է գա երկրի ղեկավար կազմից և, տվյալ դեպքում, կարծում եմ, որ այդ լեզվամտածողոթյան հիմնական սերմանողը մայիսից այս կողմ եղել է Նիկոլ Փաշինյանը, որը ներմուծեց այնպիսի տերմիններ, ինչպիսիք են` ասֆալտին փռել, պատին ծեփել, վզից քաշել հանել: Այսպիսի ոչ պետքական մաչոիզմ, որը քաղաքական մշակույթին որևէ բան չի ավելացնում:

- Պարոն Սարգսյան, ԱԱԾ տնօրենի և վարչապետի խոսակցությունը գաղտնալսվել էր և այն հրապարակվեց համացանցում: Ի՞նչ եք կարծում, սա կարո՞ղ է ազդեցություն կամ հետևանք ունենալ քվեարկության, ապա նաև` ընտրությունների արդյունքների վրա:

- Նախ, խիստ դատապարտում եմ այդ երևույթը։ Ապօրինի գաղտնալսում է կատարվել: Կարծում եմ, որ դա մտահոգվելու տեղիք է տալիս անձնական գաղտնիքի պահպանման մակարդակի հետ կապված: Եթե, փաստորեն, հնարավոր է գաղտնալսել երկրի ղեկավարի և անվտանգության ծառայության և հատուկ քննչական ծառայության ղեկավարների հեռախոսազանգերը, ուրեմն հասարակ քաղաքացին առհասարակ պաշտպանված չի, և ով գիտի, թե յուրաքանչյուր քաղաքացու վրա որքան կոմպրոմատ կա կուտակված: Անձնական գաղտնիքի պահպանման տեսակետից դա շատ վատ էր: Բայց մյուս կողմից, անկախ նրանից, թե որքանով տհաճ է երևույթը, տհաճ է նաև խոսակցության բովանդակությունը: Մի կողմից շատ տպավորված եմ ԱԱԾ տնօրենի համարձակ և հետևողական դիրքորոշմամբ, որտեղ նա, փաստորեն, կանխատեսում է կայացվող որոշման վտանգը և փորձում է վարչապետին հասցնել դրա հնարավոր հետևանքները, բայց մյուս կողմից, իհարկե, կան մտահոգիչ բաներ առ այն, որ փաստորեն, նախապես հայտնի է դատարանի վճռի էությունը:

Սրանք բաներ են, որոնք չեն կարող չազդել արդարադատության ընկալման վրա: Դրանք նաև ակնհայտորեն ազդում են տվյալ գործով կայացվող որոշումների նկատմամբ և՛ վստահության, և՛ հետագա հնարավոր իրավական հետևանքների տեսանկյունից: Քաղաքական մեծ խնդիր եմ տեսնում այստեղ. վարչապետի պաշտոնակատարը բազմիցս ասել է, որ որևէ միջամտություն երբևէ չի կարող լինել: Տվյալ դեպքում ակնհայտ է, որ ինքը գիտի, որ դատավորը որոշում կայացնելուց առաջ զանգահարում, «ճշտվում» է, փորձում է դիրքորոշում ստանալ և որևէ կերպ դրան չի արձագանքում, չի ասում, որ դատավորին պետք է բացարկ հայտնել, միգուցե նաև հետապնդում սկսել նրա համար, որ ինքը ապօրինի գործողություն է անում: Երբեմն Փաշինյանն այնքան արագ է որոշում կայացնում, թե ով ինչ վարույթ պետք է հարուցի, մեկ-մեկ էլ շատ հանգիստ նայում է մի երևույթի, որը սկզբունքորեն իր քաղաքական հիմնական հայտարարություններին է վերաբերում:

Հեղինակ՝ Սյուզի Մելքոնյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 12:25 Դոլարի առքի միջին գինը 393 դրամ է. տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում Այսօր, 12:23 Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին Nissan-ը հայտնվել է ձորակում. հինգ վիրավոր կա Այսօր, 12:20 Wejhatt թերթը Հայաստանը նկարագրել է որպես արկածների և ճանապարհորդությունների նոր զբոսաշրջային վայր Այսօր, 12:18 Ողջունում եմ Հայաստանի կառավարության որոշումը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ. ԵԽ պատգամավոր Այսօր, 12:12 Աշխատաժամանակի տևողության կրճատումը «աշխատանք և ընտանիք» հավասարակշռությանն է միտված. ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Այսօր, 11:59 Այս տարի ավելի շատ մարդ է Նոր տարին անցկացրել Հայաստանից դուրս, Փաշինյանը տեղյակ չէ՝ ինչ է կատարվում․ Առաքելյան Այսօր, 11:46 Ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին Այսօր, 11:41 Աշխատաժամանակի կրճատումը նաև բիզնեսի շահից է բխում. փոխնախարար Այսօր, 11:30 ՆԳՆ-ն հրապարակել է սկուտերների, սքեյթբորդների երթևեկության կանոնները Այսօր, 11:26 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 5 ՃՏՊ․ 1 մարդ զոհվել է, 8-ը՝ վիրավորվել Այսօր, 11:20 «Հեռու եմ». Սիրուշոն նոր երգ է ներկայացրել (Տեսանյութ) Այսօր, 11:15 Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից Այսօր, 11:09 Կալիֆորնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 10-ի Այսօր, 11:04 Ալիևի ելույթից հետո մենք ապրում ենք նոր պայմաններում, պետք չի ձևեր թափել. Վահե Հովհաննիսյան Այսօր, 10:57 43 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում Այսօր, 10:40 Գևորգ Պապոյանն այցելել է Եղիպատրուշ Այսօր, 10:33 Լոս Անջելեսում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի Այսօր, 10:30 Փաշինյանը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Այսօր, 10:28 Փետրվարի 1-ից ներգաղթային վիզայի բոլոր հարցազրույցները կանցկացվեն կեսօրին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն Այսօր, 10:20 Վլադիմիր Վարդանյանն ու Արարատ Միրզոյանը կասկածվում են Ցեղասպանության գրադարանից գրքեր գողանալու մեջ․ Դեմոյան Այսօր, 10:13 Տիգրան Ավինյանը հանդիպել է «Հաղթանակ» թաղամասի բնակիչների հետ Այսօր, 09:53 ԵԱՏՄ-ից ՀՀ-ի հեռացումը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական լուրջ խնդիրներ է պարունակում և ուղիղ կապվածություն ունի ՀՀ անվտանգության հետ Այսօր, 09:39 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:34 Թրամփը հայտարարել է Պուտինի հետ հանդիպման մասին Այսօր, 09:24 Լարսը բաց է Այսօր, 09:21 Աբովյանի և Թումանյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է Այսօր, 09:09 «Փաստ». Ինչ նոր պաշտոնանկություններ են սպասվում առաջիկայում, ովքեր են լքելու պաշտոնները Այսօր, 09:07 «Ժողովուրդ». ՄԻԵԴ-ը Աննա Դանիբեկյանի գործը կքննի առաջնահերթության կարգով Այսօր, 09:05 «Փաստ». Ասֆալտի հարցում էլ են այս իշխանությունները ձախողվել Այսօր, 09:03 «Ժողովուրդ». Ովքեր ներկա չեն եղել Ալեն Սիմոնյանի ծննդյան խնջույքին Այսօր, 08:56 2025թ. առաջին վեց օրերի տվյալներով 2024-ի նույն օրերի համեմատ օդային տրանսպորտով ՀՀ ժամանած ուղեւորների թիվն աճել է 19.8 տոկոսով․ Փաշինյան Այսօր, 08:52 «Ժողովուրդ». 218 հազար անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձանց աշխատավարձից կփոխանցվի վարկի մարմանը 09/01/2025 22:20 Ռուսաստանը համարում է, որ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելով՝ Հայաստանը դադարեցնում է մասնակցությունը ԵԱՏՄ-ին․ «Մեր տնտեսական քաղաքականությունը Հայաստանի հետ կառուցելու ենք՝ այս հանգամանքից ելնելով» 09/01/2025 21:59 «Վշտացած ենք Կալիֆորնիայում հրդեհների մասին լուրերից»․ ԱԳՆ 09/01/2025 21:49 57-ամյա տղամարդու տան խուզարկությամբ ափիոնի փաթեթներ են հայտնաբերվել 09/01/2025 21:30 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն հավաքագրել է 90,990,000 դրամ․ Քաղաքապետարանի մամուլի խոսնակ 09/01/2025 21:10 Արթուր Գրիգորյանն այլևս հանդես չի գա «Արարատի» կազմում 09/01/2025 20:52 Մասկն առաջարկում է մտածել՝ իմաստ կունենա՞ մարդու կյանքը արհեստական բանականության դարաշրջանում 09/01/2025 20:34 «ԵՄ-ն ու ԵԱՏՄ-ն անհամատեղելի են»․ Ռուսաստանի փոխվարչապետը Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը համեմատել է «Տիտանիկով» նավարկելու տոմս գնելու հետ 09/01/2025 20:13 «Մենք տեր ենք մեր հայրենակիցներին, Բաքվի ճնշումը չի կարող սասանել մեր աջակցությունը․ Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ»․ Բագրատ Սրբազանի կոչը՝ զորակցել Բաքվում ապօրինաբար պահվող գերիներին 09/01/2025 19:59 ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ խոսնակ 09/01/2025 19:47 Մառախուղը տարածվել է դեպի Շիրակ ու Կոտայք 09/01/2025 19:30 Ծեծկռտուք ու դանակահարություն՝ անչափահասների մասնակցությամբ․ Բժիշկները պայքարում են 16-ամյա պատանու կյանքի համար 09/01/2025 19:14 Սիբիրյան խոց. առաջացման պատճառները 09/01/2025 18:58 «Ես դեր ունեմ և այն կատարում եմ»․ Վրաստանի նախկին նախագահ Զուրաբիշվիլին պատրաստվում է գնալ Վաշինգտոն և մասնակցել Թրամփի երդմնակալությանը 09/01/2025 18:43 40-ամյա եղեգնաձորցին Արփա գետի ափին աճող 40 ուռենի է հատել 09/01/2025 18:30 Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյան 09/01/2025 18:14 Փաշինյանը հույս է հայտնել, որ Մագդալենա Գրոնոն կնպաստի ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացմանը 09/01/2025 18:00 Արարատում և Թալինում մառախուղ է 09/01/2025 17:47 Հերթական նոր տեսախցիկն են տեղադրել Երևանում 09/01/2025 17:36 ՆԳՆ-ից հայտնում են՝ Ապարանում երիտասարդ ամուսինները տոնածառի խաղալիքներ են գողացել 09/01/2025 17:23 Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով այրվել են հոլիվուդյան աստղերի տները 09/01/2025 17:11 Փաշինյանն ընդունել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի գլխավորած պատվիրակությանը 09/01/2025 16:58 Ռուսաստանն արժևորում է հարաբերությունները ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ․ Պեսկով 09/01/2025 16:47 37-ամյա վարորդը «Toyota Camry»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի 09/01/2025 16:32 Ուժային եռամարտիկ Վարազդատ Հակոբյանը «Դյուցազնագրքի» հերթական ռեկորդն է սահմանել 09/01/2025 16:28 Հակոբ Ասլանյանը սքրինշոթը տեքստի փոխարեն հրապարակելով՝ որքանով էր ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը, իր հետ շփում այլևս չեմ պատկերացնում. Հայրապետյան 09/01/2025 16:14 Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ 09/01/2025 16:03 Երկու դեպքով հայտնաբերվել է 92 կգ սիգ․ ապօրինի ձկնորսության դեմ միջոցառումները շարունակվում են 09/01/2025 15:57 Չեմ զարմանա, եթե Ալիևի հայտարարություններից հետո Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է. Մեդվեդև 09/01/2025 15:51 8 միլիոն դոլարից բացի, հայկական արբանյակի վրա այլ ծախսեր չեն արվել. ԲՏԱ նախարար 09/01/2025 15:44 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 09/01/2025 15:32 Սահմանները չպետք է փոփոխվեն ուժով. Շոլց 09/01/2025 15:18 ԵՊՀ-ն փետրվարի 1-ից մանկավարժի հավաստագրման եռամսյա դասընթացներ է կազմակերպում. Մանրամասներ 09/01/2025 15:07 Ադրբեջանի ֆաշիuտ նախագահի վերջին մտքերը նոր չեն, ուղղակի այլ խմբագրական ձևակերպումներով ու համատեքստում են. Դանիելյան 09/01/2025 14:59 Սրբուհի Գալյանն ԱՆ քրեակատարողական ծառայության վարչակազմին է ներկայացրել Քրեակատարողական ծառայության նոր պետին 09/01/2025 14:58 Կենսաթոշակառուների հետվճարի ծրագիրը ևս մեկ տարով երկարացվել է 09/01/2025 14:53 Պնդում եմ, որ Հայաստանի արևմտյան մասն Արմավիրն է և համակարծիք եմ վարչապետի հետ. Խուդաթյան (Տեսանյութ) 09/01/2025 14:42 Վարչապետի հետ քավոր-սանիկական հարաբերություններ չունեմ, բայց հպարտ եմ նրա հետ անցած ճանապարհով. Խուդաթյան (Տեսանյութ) 09/01/2025 14:37 Մեզ համար խիստ առաջնահերթություն է «Խաղաղության խաչմերուկ»-ի իրականացումը. Խուդաթյան (Տեսանյութ) 09/01/2025 14:25 ՏԿԵՆ ենթակայությամբ նոր կազմակերպություն է ստեղծվում, որը զբաղվելու է ատոմակայանի վերջնական մոդելի որոշմամբ և շինարարական հսկողությամբ. Նախարար 09/01/2025 14:21 Սքրինինգային ծրագրի ներդրումից ի վեր՝ Հայաստանի 4 մարզում հետազոտվել է 32 հազար 121 կին, հայտնաբերվել է քաղցկեղի 285 դեպք 09/01/2025 14:07 Ես եմ առաջարկել պարոն Վաչե Տերտերյանի հետ աշխատանքը չշարունակելու տարբերակը. Դավիթ Խուդաթյան 09/01/2025 14:03 Հայաստանը դժվար թե կարողանա միաժամանակ լինել և՛ ԵՄ-ում, և՛ ԵԱՏՄ-ում. Պեսկով 09/01/2025 14:00 Բացառում եմ, որ Գնել Սանոսյանն ու Սուրեն Պապիկյանն իրենց թույլ կտային լոբբինգ անել ինչ-որ կազմակերպության համար. Խուդաթյան (Տեսանյութ) 09/01/2025 13:57 Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն առաջ տանել պայմանականորեն «Արևմտյան Ադրբեջան» կոչվող կեղծ թեզը. Թյուրքագետ 09/01/2025 13:52 Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի կրթությունը ձեռք է բերվում Հայաստանի համար չափազանց թանկ գնով. Լևոն Զուրաբյան 09/01/2025 13:43 Ոչ մեկս հավերժ չենք նշանակվել պաշտոնների, այս փոփոխությունները տրամաբանության մեջ են. Խուդաթյան 09/01/2025 13:39 Մեծ ծավալի ճանապարհների կառուցման ընթացքում որոշակի թերացումներ, անորակ աշխատանքներ կլինեն, սա օրինաչափ է, բայց ոչ՝ ընդունելի. Նախարար (Տեսանյութ) 09/01/2025 13:31 Հայաստան-Իրան հարաբերություններն ունեն ամուր հիմքեր և որևէ բան չի կարող փոխել կամ խարխլել դրանք. Ալի Աքբար Ահմադիան 09/01/2025 13:16 Մեղադրական դատավճիռ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում զենքով գործելուց հրաժարվելու հրաման նախապատրաստած բարձրաստիճան երկու զինվորականների վերաբերյալ 09/01/2025 13:14 Աբովյան քաղաքում բախվել են «Hyundai Elantra»-ն ու «Jeep»-ը. վերջինը հայտնվել է կանաչ գազոնում 09/01/2025 12:58 Մանկապարտեզներից շուրջ 4 տոննա անորակ հավի միս է ոչնչացվել 09/01/2025 12:52 Արևմտյան Հայաստանն Արմավիրն է, Թալինն է, Մարալիկն է. սրանից դուրս չկա և չի կարող լինել Արևմտյան Հայաստան. Նիկոլ Փաշինյան 09/01/2025 12:48 «Բրաբուս»-ով մարդը նպաստ է ստացել. այսպես պետություն չի կարելի կառուցել, մեզ մեղադրում եմ վճռականության պակասի մեջ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 09/01/2025 12:41 Եվրոպական ներդրումային բանկը ՀՀ-ին 236 մլն եվրո կհատկացնի Սիսիան–Քաջարան ճանապարհի կառուցման համար 09/01/2025 12:35 Այդ երևույթը համատարած է պետական գնումների ոլորտում. Ռոմանոս Պետրոսյանը՝ դպրոցի ցնցուղի մասին (Տեսանյութ) 09/01/2025 12:31 Եվրախորհրդարանի պատգամավորը խիստ մտահոգիչ է համարում Ալիևի ագրեսիվ հայտարարությունները ՀՀ-ի հասցեին 09/01/2025 12:17 Մեկ էլ ասում են՝ «էլի թոշակը չբարձրացրին». լսեք, ՀՀ-ում երբեք 5 տարվա մեջ այնքան թոշակ չի բարձրացվել, ինչքան բարձրացվել է վերջին 5 տարվա մեջ, գնացեք, պատմությունը նայեք. Փաշինյան (Տեսանյութ) 09/01/2025 12:10 Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ 09/01/2025 12:01 Վրաստանում սգո օր է. իջեցվել են պետական դրոշները 09/01/2025 11:54 Սևանա լճից 470կգ սիգի ձկնագողությունը կանխվել է. ԲԸՏՄ 09/01/2025 11:49 ՀՀ-ԵՄ ուղևորահոսքը պատիկներով ու անգամներով ավելացել է. մարդիկ ասում են՝ «ինչո՞ւ գնանք Ջերմուկում սուրճ խմենք կամ ճաշենք, կգնանք Հռոմ, Բրյուսել, Ֆրանկֆուրտ». Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 09/01/2025 11:43 Կրակը հոշոտում է ամեն ինչ, հազարավոր մարդիկ սպասում են տարհանման հրահանգի. Մանրամասներ՝ Լոս Անջելեսից (Լուսանկարներ) 09/01/2025 11:35 Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանը նշում է ծննդյան 80-ամյակը 09/01/2025 11:23 «Հայաստանը ԵՄ անդամ կարող է դառնալ միայն այն դեպքում, երբ կնշանակվի հանրաքվե». հայտարարվեց ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկը (Տեսանյութ) 09/01/2025 11:20 Ծնվել է 44-օրյայի մասնակից Հայկ Աղաջանյանի երկրորդ որդին՝ Միհրանը (Տեսանյութ) 09/01/2025 11:10 ՀՀ ղեկավարությունը չունի որևէ «պլան բ»՝ հնարավոր պատերազմի պարագայում. Միջազգայնագետ 09/01/2025 11:00 2024-ին շարունակվել է երկաթուղու ծառայություններից օգտվող քաղաքացիների թվի աճը. ՀԿԵ 09/01/2025 10:56 Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է որպես ադրբեջանական ժառանգություն. Արման Թաթոյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը