06/12/2018 11:44
Գաղտնալսված նոր ձայնագրությունը ներառվել է արդեն հարուցված քրեական գործի նյութերի մեջ
Մարտի 1-ին առնչվող քրեական գործի շրջանակներում ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի միջև հեռախոսային գաղտնալսված խոսակցության 2-րդ մասը, որը հրապարակվել էր նախօրեին, ընդգրկվելու է 1-ին մասի կապակցությամբ հարուցված քրեական գործի նյութերում, այդ մասին Aysor.am-ին տեղեկացնում են Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից։
«Գաղտնալսված հրապարակված նոր ձայնագրությունը քննության առարկա կդարձվի ներկայումս ՀՀ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակում և դրան կտրվեն կտրվեն քրեաիրավական գնահատականներ», - փոխանցեց Հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Յութուբում» հրապարակված իր ու ԱԱԾ տնօրենի հեռախոսային զրույցի գաղտնալսումը:
Այս անգամ ևս Փաշինյան-Վանեցյան հեռախոսազրույցում խոսվում է ինչպես Ռոբերտ Քոչարյանի, այնպես էլ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորել-չկալանավորելու մասին։