06/12/2018 09:51
«Ժամանակ». Պետական համակարգի բազմաթիվ աշխատակիցներ զգուշացվել են, որ ընտրություններից հետո ազատվելու են աշխատանքից
«Ժամանակ» թերթը գրում է. «Պետական կառավարման համակարգի բազմաթիվ աշխատակիցներ արդեն զգուշացվել են, որ ընտրություններից հետո իրենք ազատվելու են աշխատանքից:
Սփյուռքի, մշակույթի, ԱԳ, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների, դրանց պատկանող ՊՈԱԿ-ների և կառույցների տասնյակ ու գուցե հարյուրավոր աշխատակիցների ասել են, որ մինչև Ամանոր իրենք մնալու են առանց աշխատանքի և պետք է նոր գործ փնտրեն:
Քանի որ նոր իշխանությունները տաքսու վարորդներին ազատել են հարկերից, հավանաբար նրանց մեծամասնությունը կլրացնի տաքսիստների շարքերը, որպես պետության կողմից խրախուսվող աշխատանք»: