06/12/2018 11:06
Նավթի համաշխարհային գները զարգանում են տարբեր ուղղություններով
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները զարգանում են տարբեր ուղղություններով, փոխանցում է «Казинформ»-ը:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի փետրվարի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 0,3 դոլարով՝ մինչև 61,61 դոլար՝ մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի հոկտեմբերի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 0,36 դոլարով և կազմում 52.89 դոլար մեկ բարելի դիմաց: