06/12/2018 08:51
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա հունվարին
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա 2019-ի հունվարին:
«Երեք ժամ տևած բանակցությունները կարևոր և օգտակար էին միմյանց տեսակետները ավելի լավ հասկանալու տեսանկյունից: Համաձայնություն է ստացվել շարունակել բանակցությունները այս ձևաչափով մոտ ապագայում, ամենայն հավանականությամբ հաջորդ ամիս», - ըստ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության, ասել է Է.Մամեդյարովը: