07/12/2018 16:05
Bank of America-ում չեն բացառում 1998 թվականի ճգնաժամի կրկնությունը
Bank of America-ում չեն բացառում 1998 թվականի ճգնաժամի կրկնությունը: Այս մասին հայտարարել է Սանկտ-Պետերբուրգում կայացած պարտատոմսային կոնֆերանսում, BofA-ում Ռուսաստանի և ԱՊՀ-ի հարցերով գլխավոր տնտեսագետ Վլադիմիր Օսակովսկին:
Նա նշել է, որ խոսքը գլոբալ ֆինանսական ճգնաժամի մասին է, որը նույնպես ազդելու է Ռուսաստանի վրա:
«Սա սցենարներից մեկն է` 1998-ի կրկնությունը », - ասել է նա:
Միևնույն ժամանակ՝ Օսակովսկին պարզաբանել է, որ Ռուսաստանի պարտավորությունների մասով դեֆոլտը, դժվար թե, հավանական է: