07/12/2018 19:31
Քոչարյանի փաստաբանները, Վճռաբեկ դատարանին զուգահեռ, կդիմեն ՄԻԵԴ (Տեսանյութ)
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը պատրաստվում է Վճռաբեկ դատարան դիմելուն զուգահեռ, դիմել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը։
«Միանշանակ դիմելու ենք Եվրոպական դատարան և դիմելու ենք Վճռաբեկ դատարանին զուգահեռ։ Չենք սպասելու, մինչև Վճռաբեկ դատարանը քննի մեր գործը, որովհետև տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը չենք համարում արդյունավետ դատական ատյան», - նշեց փաստաբանը։
Նկատենք՝ այսօր Վերաքննիչ դատարանը որոշել էր ուժի մեջ թողնել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ Քոչարյանին կալանավորելու մասին և մերժել էր պաշտպանական խմբի բողոքներն ու միջնորդությունները։
Մանրամասները՝ տեսանյութում։