07/12/2018 14:01
Նավթի համաշխարհային գները զգալի նվազել են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազել են, փոխանցում է «Казинформ»-ը:
Brent ապրանքանիշի փետրվարի մատակարարումների ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE Futures բորսայում նվազել է 1,3 դոլարով՝ մինչև 60.31 դոլար՝ մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի հունվարի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 1,4 դոլարով՝ մինչև 51.49 դոլար մեկ բարելի դիմաց: