07/12/2018 19:52
ՀՔԾ-ն ստացել է Քոչարյանի կալանավորման վերաբերյալ դատարանի որոշումը
ՀՔԾ-ում ստացել են ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը և ուղարկել կատարման, այդ մասին Aysor.am-ին տեղեկացրեցին ՀՔԾ լրատվական ծառայությունից։
Աղբյուրը փոխանցեց, որ կա ընթացակարգ, որի համաձայն դատարանից ստացվում է որոշումը, տրամադրվում քննիչին, որն էլ ուղարկում է ոստիկանություն՝ այն ի կատար ածելու։
Ավելի վաղ Aysor.am-ը հայտնել էր, որ Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Ռուբեն Մխիթարյանի նախագահությամբ, որոշել էր մերժել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքը և ուժի մեջ թողնել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ կալանավորելու մասին։