07/12/2018 19:58
Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է. Արթուր Վանեցյան
Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է, այդ մասին քիչ առաջ ԱԱԾ շենքից դուրս գալով հայտարարել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Դատարանի որոշմամբ, Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է, և որքան գիտեմ, գտնվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում», - «Ազատության» փոխանցմամբ, ասել է Վանեցյանը։
Ավելի վաղ Aysor.am-ին ՀՔԾ լրատվական ծառայությունից տեղեկացրել էին, որ գործով նախաքննություն իրականացնող ՀՔԾ քննիչը ստացել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը և ուղարկել կատարման։