07/12/2018 16:27
Մեր խոսակցությունն ինձ բավարարեց. Նիկոլ Փաշինյանը՝ Լուկաշենկոյից պարզաբանում պահանջելու մասին
Սանկտ Պետերբուրգում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից պարզաբանում պահանջել է։
Լրագրողների հարցին՝ ի՞նչ պարզաբանում է պահանջել ու ինչպե՞ս է ընթացել խոսակցությունը, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց.
«Գիտեք, եթե ես իրեն մեղադրում եմ փակ նիստի բովանադակությունը բացահայտելու մեջ, կարծում եմ, ճիշտ չի լինի, որ ես ինքս էլ այդպես անեմ։ Մեր խոսակցությունն ինձ բավարարեց», - ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Սանկտ-Պետերբուրգում պատրաստվում է պարազաբանում պահանջել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից՝ վերջինիս կողմից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը կազմակերպության անդամ չհանդիսացող Ադրբեջանի դեսպանի հետ քննարկելու վերաբերյալ։