08/12/2018 13:20
Եռաբլուրում տեղի է ունենում ՍՈւ-25-ի ավիավթարից զոհված օդաչուների հուղարկավորությունը
Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի է ունենում դեկտեմբերի 4-ին ՍՈւ-25 ինքնաթիռի ավիավթարից զոհված օդաչուներ ԶՈՒ փոխգնդապետ Արմեն Բաբայանի ու մայոր Մովսես Մանուկյանի հուղարկավարությունը։
Արարողությանը մասնակցեցին Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, օդաչուների հարազատներն ու ծառայակիցները։
«ՀՀ ողջ Զինված ուժերի անունից շնորհակալություն եմ հայտնում ձեր ծնողներին։ Պարոնայք սպանե′ր, դեկտեմբերի 4-ին դուք բարձրացաք երկինք ու մնացիք այնտեղ։ Շնորհակալություն», - իր խոսքում ասաց ԶՈՒ ԳՇ պետը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին առավոտյան կորել էր կապը Գյումրիից ուսումնամարզական թռիչք իրականացնող ՍՈՒ-25 ինքնաթիռի հետ։ Ժամեր անց ինքնաթիռը հայտնաբերվեց կործանված։