09/12/2018 11:21
Հուսով եմ, որ յուրաքանչյուրը կկատարի իր պարտավորությունը՝ անկախ նրանից, թե ում է տալու իր ձայնը. Արմեն Սարգսյան (Տեսանյութ)
Ուզում եմ շնորհավորել մեր ժողովրդին այսօրվա առթիվ, քվեախցից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
«Ժողովուրդն իր կամքը պետք է արտահայտի: Սա նրա կարևորագույն իրավունքն է, հետևաբար տոն է: Հուսով եմ, որ յուրաքանչյուրը կնշի այս տոնն՝ իր պարտավորությունները կատարելով, գնալով և ընտրելով ազատ, անկաշկանդ և արդար՝ անկախ նրանից, թե ում է տալու իր ձայնը», - ասաց նախագահը:
Հիշեցնենք՝ այսօր հանրապետությունում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են, որոնց մասնակցում է 11 քաղաքական ուժ: Ընտրությունները մեկնարկել են ժամը 08:00-ին և կտևեն մինչև 20:00-ն: